Փետրվարի 14-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված հայ մեծ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի 180-ամյակին։ Ներկայացված էին գրողի անձնական իրերից, գրական գործունեության հոբելյանական ուղերձներ, տարբեր տարիներին հրատարակված գրքեր, ինչպես նաև ձեռագրեր և լուսանկարներ։
Ցուցադրության բացմանը հաջորդեց Հայաստանի գրողների միության տարվա լավագույն գրքերի և Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների անվան մրցանակների հանձման արարողությունը, որի շրջանակում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին արժանացավ (պոեզիա) Գագիկ Սարոյանը՝ «Բացիկներ» գրքի համար, Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին (գրական վաստակի համար)՝ Ավիկ Իսահակյանը՝ «Վերնատան» զավակները», Սուսաննա Հովհաննիսյանը՝ «Հովհաննես Թումանյան» գրքերի համար, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը հանձնվեց (հրապարակագրություն) բանաստեղծուհի Նանեին՝ «Վերջին երանին» գրքի համար: Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան նաև Էլֆիք Զոհրաբյանը, Ֆելիքս Բախչինյանը, Հակոբ Մուշը և Շանթ Մկրտչյանը:
ՄԱՄՈՒԼ
https://armenpress.am Գրականության և արվեստի թանգարանում բացվեց Ղազարոս Աղայանին նվիրված