Մարտի 10-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը և «Գիշերը» գրքի շնորհանդեսը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ապա ելույթ ունեցան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, արձակագիր Ռոլանդ Շառոյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, փիլիսոփայության դասախոս Գևորգ Հակոբյանը, Սասունիկ Թորոսյանի թոռը՝ Արամ Թորոսյանը։ Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, դաշնակահար Գոհար Մաթևոսյանն ու մեներգչուհի Մանուշ Հարությունյանը, քանոնահար Մարիաննա Գևորգյանը հանդես եկան երաժշտական կատարումներով:
Միջոցառման ընթացքում մասնակիցները դիտեցին Սասունիկ Թորոսյանի կյանքին և գործունեությանը նվիրված ամփոփ տեսանյութ։
ՄԱՄՈՒԼ
https://www.aravot.am/2020/03/10/ Հուշ ցերեկույթ՝ նվիրված Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյակին
https://armenpress.am Հուշ-ցերեկույթ` նվիրված արձակագիր Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյակին