Ս.թ. արպիլի 6-ին, ժամը 19-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կբացվի Վիլյամ Սարոյանի 110 ամյա հոբելյանին նվիրված «Սարոյանը և Հայաստանը» ցուցահանդեսը, ինչպես նաև կազդարարվի Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի և «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի հետ համատեղ «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագիծի մեկնարկը: Հանրության համար մուտքն ազատ է ս.թ. ապրիլի 7-ից: 
Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանի «Ես գիտեմ՝ ով եմ» գրքի շնորհանդեսը: Մասնակցում են Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը, դերասանուհի և երգչուհի Լիդա Զաքարյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը: Միջոցառումը կվարի ասմունքող Գայանե Սամվելյանը:


Մուտքն ազատ է:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողորդական արտիստ Ֆրուզե Դովլաթյանին նվիրված ցուցադրություն: Կներկայացվեն լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, սցենարներ և արխիվային այլ  նյութեր, որոնք թանգարանին է նվիրել ռեժիսորի կինը` Իռեն Օրդուխանյանը:

Բացման արարողությանը կհաջորդի անվանի ռեժիսորի հիշատակին նվիրված ցերեկույթ: Միջոցառումը կեզրափակվի ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի` Ֆրունզե Դվլաթյանի 90-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:
Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն` նվիրված դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հասմիկի 140, դերասանուհի Զաբելի 160 և դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանի 160 ամյակներին: Կներկայացվեն անձնական և բեմական իրեր, ազդագրեր, թատերական էսքիզներ, դիմանկարներ, լուսանկարներ ներկայացումներից և այլն:

Մուտքն ազատ է:
Թանգարանում տեղի կունենա մեծանուն դերասան, բանաստեղծ, թարգմանիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արման Կոթիկյանի «Չմոռանաք ի´մ անունն էլ տալ…» գրքի շնորհանդեսը: Գիրքը կազմել է Արման Կոթոիկյանի դուստրը` Սեդա Կոթիկյանը: