Նովալիս-250. ժամանակավոր ցուցադրություն
Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։
«Հայաստանյան ձայներ» նախագիծը հանդես կգա Կոմիտաս վարդապետին նվիրված գրական-երաժշտական միջոցառմամբ
Ծրագրում նախատեսվում է Կոմիտասի ստեղծագործությունների կատարում.
Սոպրանո՝ «Հայաստանյան ձայներ» երաժշտական նախագծի ղեկավար, միջազգային մրցանակների դափնեկիր Ստեֆանի Քոչարյան
Ասմունք՝ Հայաստանի, Արցախի և Բուլղարիայի գրողների միությունների անդամ, միջազգային գրական մրցանակների դափնեկիր, բանաստեղծ Սոնա Համբարձում
Դաշնամուր՝ Նատալյա Մնացականյան:
Մուտքը՝ թանգարանի տոմսով։
ՄանուշյանականՇաբաթ | «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով»
Մարտի 14-ին Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկում է Մանուշյանական շաբաթը, որը նվիրված է ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանին։
Միջոցառման ընթացքում կներկայացվի Մանուշյանի կյանքի վերջին երկու նամակներից մեկը, որը նա գրել է Մելինեի քրոջը։ Այս բացառիկ նմուշը առաջին անգամ կցուցադրվի հանրությանը՝ դառնալով կենդանի վկայություն նրա ապրումների և պայքարի մասին։
Միջոցառման ծրագիր`
11:00 | Մամուլի ասուլիս
12:00 | Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես և պանելային քննարկում
12:40 | «Մանուշյան...» պիեսի շնորհանդես
13:00 | «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» ցուցադրության բացում
ՎԼԱԴԻՄԻՐ ՔՈՉԱՐՅԱՆ 75
Մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա թատրոնի և կինոյի շնորհալի դերասան, ռեժիսոր, գեղանկարիչ Վլադիմիր Քոչարյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում և միջոցառում։
Ցուցադրության բացմանը ներկա կլինի դերասանի կինը՝ դերասանուհի Կարինե Սուքիասյան-Քոչարյանը, և որդին՝ լուսանկարիչ, կինոռեժիսոր Հայկ Քոչարյանը։
«Զահրատ-100» հատընտիրի շնորհանդեսը ԱՄՆ-ում
