ԿԻՆՈՍՐԱՀ․ Սիրանույշ Գալստյան
Գրականության և արվեստի թանգարանը շարունակում է հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Կինոսրահ» միջոցառումների շարքը։
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, կհյուրընկալենք կինոգետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սիրանույշ Գալստյանին։ Սիրանույշ Գալստյանը հանդես կգա կինոռեժիսոր, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Մելիք-Ավագյանի մասին դասախոսությամբ։ Այնուհետ կցուցադրվի «Երևանյան երազողներ» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Երևանին։ Ցերեկույթին կցուցադրվեն Գրիգոր Մելիք-Ավագյանի արխիվային նյութերից։
Մուտքն ազատ է։
Հասցե՝ Արամի 1
ԼԵՌՆԱԿԱՆԻՆ ՅՈՒՇԱՏԵՏՐԸ. Սմբատ Բյուրատի հուշագրության շնորհանդես
Հեղինակի ժառանգների նախաձեռնությամբ հրատարակվել է հայ մեծանուն գրող, պատմավիպասան, Հայոց ցեղասպանության նահատակ Սմբատ Բյուրատի ԼԵՌՆԱԿԱՆԻՆ ՅՈՒՇԱՏԵՏՐԸ անտիպ հուշագրությունը։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 3-ին ժամը 14:00-ին` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (հասցե` Արամի 1):
Մասնակցությունն ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել (010) 543463 հեռախոսահամարով։
Տեղերը խիստ սահմանափակ են
«Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ». ժամանակավոր ցուցադրություն
Փաստավավերագրական կարևոր նշանակություն ունեցող այս ցուցադրությունը նվիրվում է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին՝ լուսաբանելով նրա և որդիների բեմական գործունեությունն ու լուսանկարչական ժառանգությունը։
ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ - 80
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հոկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա ցերեկույթ՝ նվիրված անվանի դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան 80-ամյակին: Նույն օրը կբացվի նաև ցուցադրություն՝ նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող:
Ելույթով հանդես կգան թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը, կինոգետ, պրեֆեսոր Դավիթ Մուրդյանը, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, խմբագիր, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը և անվանի այլ արվեստագետներ:
Երաժշտական կատարմամբ հանդես կգա արտիստի դուստրը՝ Նաիրի Գասպարյանը։
Վերջում ներկաները կունկնդրեն Ազատ Գասպարյանի՝ մեր օրերի համար էլ արդիական խոհերը <<Հայի հայրենիք>> տեսանյութում, նաև կավայելենք արտիստի ասմունքը:
Մուտքն ազատ է։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂՆԵՐԸ․ համաեվրոպական ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ
«Ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական ծրագրի շրջանակում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթ հետևյալ ժանրերում․
1․գրական /պատմվածք, հոդված, էսսե՝ առավելագույնը 3 էջ/
2․ կերպարվեստ /գեղանկար, գրաֆիկա, անիմացիա/
3․ երաժշտարվեստ /երաժշտական ստեղծագործություն՝ առավելագույնը 3 րոպե/
Մրցույթին կարող են մասնակցել 11-17 տարեկան պատանիները, ովքեր ունեն ստեղծագործելու ձիրք և նորարարական երևակայություն։ Գրականության և արվեստի թանգարանի և թանգարանի մասնաճյուղերի արխիվներում հետազոտական աշխատանքը խրախուսվում է։
«Ժառանգություն կերտողները» ծրագիրը կանցկացվի 3 փուլով՝ մասնակցության հայտերի ընդունում, էսքիզների ներկայացում և ավարտուն աշխատանքների ներկայացում-ցուցադրություն։ Լավագույն աշխատանքները ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ կներկայացվեն եվրոպական ժյուրիին։ «Ժառանգություն ստեղծող երիտասարդներ» համաեվրոպական ստեղծագործական մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թ․ մայիսին։ Հաղթողներին սպասվում են մրցանակներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից։ Լավագույն աշխատանքներով կթողարկվեն էջանշաններ և այլ հուշանվերային արտադրանք։
Հայտերի ընդունման վերջնաժակետը նոյեմբերի 10-ն է։
