Կոմիտասի անվան քառյակ-100
Ցուցադրության բացմանը կհաջորդի Կոմիտասի անվան քառյակի համերգը, որի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Մուտքն ազատ է։
«Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը Գլումրիում
Գիրք նվիրելու օրը ԳԱԹ-ում
Արմեն Գուլակյան-125
Ցուցադրության բացմանը կհաջորդի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի և արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանի դասախոսությունը «Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքը և արվեստը» թեմայով։
Մուտքն ազատ է։
ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ
Ծրագրի ընթացքում մասնակիցները կզարդարեն Նոր տարվա ավանդական Կաղանդի ծառը, կդիտեն հատուկ տեսանյութ Սփյուռքի տարբեր համայնքներում ամանորյա տոնակատարության պահպանված կամ փոփոխված ավանդույթների մասին։ Դպրոցականները կլսեն նաև արևմտահայ գործիչ, գրող Դավիթ Ադամյանի «Գալանդոս» /Կաղանդ/ հեքիաթը, որը հայերենով հրատարակված չէ։ Ծրագրի ավարտին դպրոցականները կմասնակցեն «Ամանորի 7 խորհուրդները» վիճակահանությանը։
Կրթական ծրագրին կարող են մասնակցել 12-16 տարեկան դպրոցականները։ Ծրագրի տևողությունը 60 րոպե է։ Մանրամասների համար զանգահարել 010543463 հեռախոսահամարով։
