On the initiative of the "Cultural Center of the Oriental Countries" NGO launches the first OST project debut concert entitled "MUSICAL MOSAIC" at the Yeghishe Charents Museum of Literature and Art.
Գրականության և արվեստի թանգարանը «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հրավիրում են «Հայ մտավորականները ֆրանկոֆոն միջավայրում» խորագրով ցուցահանդեսին:

Բացումը՝ ապրիլի 5-ին, ժամը 16:00-ին՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի արխիվում: 

Շնորհանդեսին կցուցադրվեն Կոմիտասի գերմանական մի շարք ստեղծագործությունների բնօրինակներ, ինչպես նաև կհնչեն կոմիտասյան երգեր՝ Տիրան և Ծովինար Լոքմագյոզյանների կատարմամբ (դաշնակահար՝ Հովհ. Մանուկյան):
Մարտի 15-ին, ժամը 14:00 Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Ֆիլմ» թերթի ստեղծման 50-ամյակին նվիրված ցուցադրության բացում, որին կհաջորդի ցերեկույթ՝ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի, նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Վաղարշյանի, կինոգետ Սիրանույշ Գալստյանի և այլ անվանի արվեստագետների մասնակցությամբ:
Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա կոմպոզիտոր, դաշնակահար Սեդա Ապրեսյանի մենահամերգը: