Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Մարկոս Գրիգորյան. Էրեբունիից Երևան» նախագծի շնորհանդեսը` նվիրված «Միջին Արևելքի արվեստ» ցուցադրության 25 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին: Միջոցառման ընթացքում Մ. Գրիգորյանի մասին հուշեր կպատմեն նրա ընկերներն ու արվեստի գիտակները, որից հետո հյուրերը կդիտեն հեղինակի մասին տեսաֆիլմ, այնուհետև կցուցադրվեն կանացի մետաքսե վզնոցներ և զարդեր` Մ. Գրիգորյանի գորգերի մոտիվներով, իսկ վերջում տեղի կունենա «Քուռկիկ Ջալալի» գորգի շնորհանդեսը:
 Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հերմինե Ղազարյանի «Ֆիդայու մկրտություն» գրքի շնորհանդես;
Գրականության և արվեստի թանգարանում կբացվի կոմպոզիտոր, մանկավարժ Ազատ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցադրություն: Առաջին անգամ կցուցադրվեն կոմպոզիտորի նոտային ձեռագրերը, լուսանկարները և արխիվում պահվող այլ նյութեր:
Կցուցադրվի Ա. Մանուկյանի «Չարի վերջը» մանկական ֆիլմ-օպերան: 
Նոր տարվա նախաշեմին` դեկտեմբերի 5-ին, ժամը 15:30-ին, Գրականության և արվեստի թանգարանի հյուրը կլինի սիրված երգչուհի Լիդուշիկը: Հանդիպման մասնակիցները հնարավորթյուն կունենան զրուցելու և երգելու սիրված երգչուհու հետ, ինչպես նաև նվերներ կստանան Լիդուշիկից և կլուսանկարվեն հայկական մուլտհերոսներով տոնածառի մոտ:

Մասնակցելու համար գրանցվել նախապես՝ +37477001600 /Հասմիկ/ հեռախոսահամարով: Տեղերը սահմանափակ են: 

Տոմսի արժեքը` 1000 դրամ:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա երգահան, մանկավարժ Կարինե Սարգսյանի ստեղծագործական ցերեկույթը: