Ս․թ․ մայիսի 27-ին՝ 16։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Կարո Վարդանյանի «Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում» գրքի շնորհանդեսը։ Ժողովածուում ընդգրկված վկայությունները սկսվում են 1918թ․մայիսի սկզբներից, երբ Զորավար Անդրանիկը իր վերջին զորամասով սկիզբը դրեց Մայիսյան հերոսամարտերի։ Շնորհանդեսին կհաջորդի համերգ՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին՝ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների կատարմամբ։

Մուտքն ազատ է։
Հասցե՝ Արամի 1։
Գրականության և արվեստի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» համաեվրոպական ակցիաներին, որոնք այս տարի կանցակացվեն մայիսի 18-ին՝ «Թանգարանների ապագան․ վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո։

17։00- Ինտերակտիվ մանկական ներկայացում
18։00- Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված ցուցադրության բացում
20։00- Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված հոբելյանական համերգ

Սիրով սպասում ենք բոլորիդ մայիսի 18-ին, ժամը՝ 11։00-22։00։
Ս․ թ․ մարտի 6-ին, ժամը 14։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի 145-ամյա հոբելյանին։ Ցուցադրությունը ներառում է բանաստեղծուհու կյանքին և ստեղծագործությանն առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր, լուսանկարներ և անձնական իրեր։

Ցուցադրության բացմանը կհաջորդի համերգ՝ նվիրված կանանց տոներին․կատարումներով հանդես կգան Գևորգ Մարգարյանը և Վահե Համբարձումյանը:

Մուտքն ազատ է։
Գրականության և արվեստի թանգարանում կբացվի գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Գրականության և արվեստի թանգարանում պահվող Գր. Զոհրապի ֆոնդից կցուցադրվեն լուսանկարներ, նամակներ, հայկական հարցի և բարեփոխումներԻ վերաբերյալ հոդվածներ, « նովելների և այլ ստեղծագործությունների ինքնագրեր և արխիվային նյութեր :

Մուտքն ազատ է:
Հասցե՝ Արամի 1
Հունվարի 27-ին Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ներկայացնում են համերգ՝ նվիրված Հայոց բանակի օրվան։ Ելույթ կունեն դպրոցի տարբեր բաժինների սաները;