Հունիսի 30-ին, ժամը 15-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա վոկալ երաժշտության համերգ:

Մենակատարներ`
Կոմիտասի անվան ԵՊԿ-ի ուսանողներ Ալի Ախավան Սալամաթ և Մահմոուդ Մոհամմադի
Դասախոս` պրոֆեսոր Կոնստանտին Սիմոնյան

Կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Դոլուխանյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Ջուզեպպե Ջորդանիի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հասցե` Արամի 1
Մուտքն ազատ է:
Սիրելի' փոքրիկներ, 

«Հեքիաթից ծնված տիկնիկը» նախագծի շրջանակում մեր առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունիսի 28-ին, ժամը՝ 15:00 - ին։ Դերասան Աշոտ Հակոբյանը կկարդա Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հեքիաթը, որից հետո « Նանի Զանիի» տիկնիկագործի օգնությամբ կպատրաստենք կերպարին համապատասխան տիկնիկ։

Այնպես որ, սիրով սպասում ենք ձեզ։

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար զանգահարել` +37455 808115 /Անի/
Թանգարանների միջազգային օրվա շրջանակերում մայիսի 18-ին, ժամը 14:30-ինԳրականության և արվեստի թանգարանում կկայանա«Կինոգետ» ինտելեկտուալ-ժամացային խաղի շնորհանդեսը, որին կհաջորդի  խաղ-մրցույթը:


Մուտքն ազատ է:
Մայիսի 19-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում, Գրականության և արվեստի թանգարանում կիրականացվեն հետևյալ միջոցառումները`

18:00 - «Քաղաք». Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարների ցուցահանդեսի բացում
18:00 - 19:30 - Հանդիպում թատերական կերպարների հետ 
19:00 - Մանկական միջոցառում «Թղթե հեքիաթ»
 21:00 - Աշուղ Շերամի երգերի երեկո 

Հասցե` Արամի 1
Մուտքն ազատ է:
Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Հասմիկ Լեյլոյանի «Քո հոգու երգը» գրքի եվ ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կուղեկցվի համերգային ծրագրով:

Մուտքն ազատ է: