Գրականության և արվեստի թանգարանը հրավիրում է բոլորին Մկրտիչ Խերանյանի 120-ամյակին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման բացումը կազդարարվի սիրված գրողի արխիվի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին կհաջորդեն Մ․ Խերանյանի 120-ամյակին նվիրված ցուցադրության բացումը և Մ․ Խերանյանի «Չափածո երկեր» գրքի շնորհանդեսը։ 
Գրականության և արվեստի թանգարանը հրավիրում է բոլորին հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Նալբանդյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրության բացմանը, որին կհաջորդի դասական երաժշտության համերգ․ կատարումներով հանդես կգա Կոմիտասի անվան պետական լարային քառյակը։


Մուտքն ազատ է։
Սիրելի ծնողներ,

Գրականության և արվեստի թանգարանը սիրով հրավիրում է 6-8 և 9-11 տարեկան երեխաներին՝ մասնակցելու ս.թ. հուլիսի 8-26 անցկացվող «Իմանանք ավելին…» խորագրով ամառային դպրոցին:

Ծրագրի շրջանակներում երեխաները կմասնակցեն «Բացահայտում», «Անկախ Հայաստան», «Իմ կատակ թերթը», «Մտածիր և ցույց տուր», «Ամառն իմ ձեռքերով», «Իմանանք ավելին..» և այլ ինտերակտիվ կրթական ծրագրերին՝ ծանոթանալով հայ գրականության, կինոյի, թատրոնի և երաժշտարվեստի առանձնահատկություններին:

Խմբի անդամների քանակը սահմանափակ է` 10-15 երեխա: Լրացուցիչ հարցերի և գրանցման համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 98812600
Գրանցման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 4 է:

Գրականության և արվեստի թանգարանում կկայանա ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լուսիկ Քոշյանի արխիվի հանդիսավոր հանձնումը, որին կհաջորդի Լ․ Քոշյանի 100-ամյակին նվիրված ցուցադրության բացում և համերգ․ կհնչեն կատարումներ Լուսիկ Քոշյանի երգացանկից: 

 

Մուտքն ազատ է։
Հասցե՝ Արամի 1։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Գրականության և արվեստի թանգարանը առաջարկում է մի շարք ինտերակտիվ միջոցառումներ՝ մեր փոքրիկ այցելուների համար:

Ժամը 12:00-ին հանդիսականների ներկայությամբ կբեմադրվի «Պապն ու շաղգամը», «Չարի վերջը» և «Կիկոսի մահը» ստվերների թատրոնի ինտերակտիվ ներկայացումների շարքը:

Ժամը 14:00-ին «Մեծերը՝ մանուկ» ժամանակավոր ցուցադրության բացմամբ կազդարարվի «Պատանի» ակումբի մեկնարկը: Ցուցադրության կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են ակումբի անդամ փոքրիկները:


Հասցե՝ Արամի 1
Մուտքը՝ նախնական գրացմամբ:
Հեռ՝ 077108140 /Նառա/