ՎԻՆՍԼՈՈՒ ՄԱՐՏԻՆ. ՍԻՐՈ ՏԱՐԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆ
Տեղեկացնում ենք, որ հայության համար այս դժվարին օրերին դարձյալ մեր կողքին է և մեզ հետ հրաշքի սպասումով է ապրում ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինը։ Հայաստանն իր համար բացահայտելուց հետո շուրջ երեք տասնամյակ նրա օբյեկտիվը աշխարհին պատմում է հայի մասին` լինի արցախցի, թե` գորիսեցի, գյումրեցի, թե` արտաշատցի։
ՍԻՐՈ ՏԱՐԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆ ցուցադրությունը Վինսլոուի` Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մի փոքրիկ մասն է, որին կարող եք հաղորդակից լինել այս օրերին` Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան սրահում:
Վլադիմիր Սմբատյան․ ժամանակավոր ցուցադրություն
Ներկայացված են համերգային ազդագրեր, լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր և այլն։
Մուտքն ազատ է։
Մեր հայրենիք․ դաս-զրույց
Դաս-զրույցի նպատակն է իմանալ սեփական երկրի պետականությունը խորհրդանշող ՀԻՄՆԻ, ԴՐՈՇԻ, ԶԻՆԱՆՇԱՆԻ պատմությունը։ Դասի ավարտին մասնակիցները կերգեն ՀՀ պետական օրհներգը և սեփական ձեռքերով կբարձրացնեն ՀՀ պետական դրոշը թանգարանի բակում։
Բանախոսներ` Մարինե Մուշեղյան և Սեյրանուհի Գեղամյան։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով` (098) 812600, (010)543463:
Հասցե ` Արամի 1
Համերգ՝ նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին
Հունիսի 17-ին, ժաmը՝ 15։00-ին, հրավիրում ենք մասնակցելու Գրականության և արվեստի թանգարանի և Երևանի Կոնստանտին Սարաջյանi անվան երաժշտական դպրոցի համտեղ կազամկեպած համերգին, որը նվիրվում է կոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյա հոբելյանին։
Հասցե՝ Արամի 1
Մուտքն ազատ է։
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ - 2023
Գրականության և արվեստի թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում իրականացվող միջացառումներին, որն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո.
17։00- «Մարկոս Գրիգորյան.գորգ և գործ» կրթական ծրագրի շնորհանդես
19:00-«Գիր և գրիչ» ցուցադրության բացում
20:00- Ժողովրդական երաժշտության համերգ՝ նվիրված Կարա-Մուրզայի 170-ամյակին
Մուտքն ազատ է։
