Միսաք Մանուշյան, cwցուցադրության բացում-ֆիլմի դիտում
Մուտքն ազատ է։
«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» գրքի շնորհանդես
Գրքում զետեղված են հայ և օտարզգի կինոգործիչներ Գրիգոր Չախիրյանի, Հենրիկ Մալյանի, Վերկիո Աջափարիձեի, Բորիս Սովերի և այլոց հուշերը ականավոր կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին։
Մուտքն ազատ է։
ՄՈՒՏՔԸ՝ ԳՐՔՈՎ
Գրականության և արվեստի թանգարանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում՝ փետրվարի 19-ին, ժամը 11։00-16։00 իրականացնելու է «Մուտքը՝ գրքով» ակցիան։
Այդ օրը բոլոր այցելուները կարող են տոմսի փոխարեն թանգարան մուտք գործել գրքով։ Գրականության և արվեստի թանգարանը բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գրքերին կավելացնի թանգարանի հրատարակություններից ևս և ամբողջը կնվիրաբերի մանուկների խնամքով զբաղվող կենտրոններից մեկին։
Սիրով սպասում ենք․․․
«Black Swan»- կվինտետի և քամանչահար Հակոբ Խալաթյանի համատեղ համերգ
Մարտի 1-ին, ժամը՝ 15։00-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա հոլանդական «Black Swan»- կվինտետի և քամանչահար Հակոբ Խալաթյանի համատեղ համերգը։
Համերգային ծրագրում կհնչեն հայկական աշուղական երգեր, կոմպոզիտորներ Խաչատուր Ավետիսյանի, Ծովակ Համբարձումյանի ստեղծագործություններից, հոլանդական ժողովրդական երգեր և այլն։
Մասնակիցներ՝ Իվո Բոսվայկ ( կիթառ ), Շյուրթ Բակկեռ ( կիթառ ), Մարոլայն Սպրենջերս ( երգ, դհոլ ), Հակոբ Խալաթյան ( քամանչա )
Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք․․․
Հոբելյարը․ Ալեքսանդր Շիրվանզադե-165
Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Շիրվանզադեի գրական և ստեղծագործական գործունեության տարբեր տարիների հոբելյանական միջոցառումների հրավիատոմսեր, ուղերձներ, արխիվային լուսանկաներ, նամակներ և այլն։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
Հասցե՝ Արամի 1
