«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 26-ին, ժամը 17։00-ին մայր թատրոնում կբացի «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն - 100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայ առաջին պետական թատրոնի հիմնադրման 100-ամյակին։


Մուտք ազատ է։
«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում սեպտեմբերի 24-ին, ժամը 15։00-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա գրող, հրապարակախոս, պատմավիպագիր Ծերնցի (Հովսեփ Շիշմանյան) 200-ամյակին նվիրված ցուցադրության բացում և դասախոսություն։
Միջոցառման շրջանակում Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի ռուսական ֆակուլտետի դեկան Նինա Հայրապետյանը կներկայացնի «Կիլիկիան Ծերենցի «Թորոս Լևոնի» վեպում» խորագրով դասախոսությունը։

Մուտքն ազատ է
Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Գրականության և արվեստի թանգարանում և Իջևանում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 2022 թ. հոկտեմբերի 7-ին և 8-ին: Զեկուցումները պետք է վերաբերեն հայ մշակույթի երախտավորի ազգային-հասարակական գործունեությանը, գեղարվեստական գործերին, թարգմանչական աշխատանքներին, գիտական, մասնավորապես՝ բանասիրական և գրաքննադատական ուսումնասիրություններին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, ֆրանսերենը, անգլերենը:
Արտասահմանցի մասնակիցներն իրենց զեկուցումները կարող են ներկայացնել առցանց՝ ZOOM հարթակում:

Հայերեն զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը անհրաժեշտ է մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Հայտերը ուղարկելիս նշել անուն, ազգանուն, գիտական աստիճան, աշխատավայր, պաշտոն, հեռախոս: Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները վերաբերյալ կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 10-ը:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու բանասեր, պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանի 120-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը և Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. Ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 16։00-ին։


Մուտքն ազատ է։
Հասցե՝ Արամի 1
Գրականության և արվեստի թանգարանը սիրով հրավիրում է անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցերեկույթին, որը տեղի կունենա ս․թ․ հունիսի 25-ին, ժամը՝ 14։00-ին։
Միջոռառումը կմեկնարկի «Ֆրունզե Դովլաթյան-95» ժամանակավոր ցուցադրության բացմամբ։ Կներկայացվեն անձնական փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ, սցենարներ։
Ցերեկույթի ընթացքում ելույթով հանդես կգան ԳԱԹ տնօրեն Վահագն Սարգսյանը, կինոգետներ Դավիթ Մուրադյանը, Անետա Երզնկյանը, Սիրանույշ Գալստյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան և անվանի այլ արվեստագետներ։ Երաժշտական կատարումով հանդես կգան Ալ․Սպենդիարյաի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատարներ Սյուզաննա Մելքոնյանը և Արմեն Բադալյանը (կոնցերտմայստեր՝ Ելենա Վարդազարյան)։
Ցերեկույթի վերջում կցուցադրվի ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի «Զրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ» վավերագրակա ֆիլմը։

Հասցե՝ Արամի 1
Մուտքն ազատ է։