Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա հայ մեծ դերասան Գևորգ Պետրոսյանի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցադրության բացում և դասախոսություն (բանախոս՝ Ռուբեն Մարուխյան)։


Մուտքն ազատ է։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14-ին հրավիրում ենք Գրականության և արվեստի թանգարան՝ մասնակցելու բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Խերանյանի 120-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպված «Մարգարիտներ Վասպուրականի հայ ժողովրդական բանահյուսության գանձարանից» և «Երկար, երկար մի ճանապարհ…» գրքերի շնորհանդեսին:

 

Մուտքն ազատ է:

 

«Եվրոպական ժառանգության օրեր» ակցիայի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը կազմակերպում է «Հանելուկ-հանմանելուկ+ծաղրանկար» ինտերակտիվ միջոցառումը, որի ընթացքում, գուշակելով հանելուկների պատսախանները, որպես մրցանակ կարող եք ստանալ ձեր ծաղրանկարները:

 

Մուտքն ազատ է:

Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Վիգեն Չալդրանյանի՝ Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմի դիտում, որին կհաջորդի գլխավոր դերակատար Վարդան Մկրտչյանի հետ հանդիպում-քննարկումը:

Մուտքն ազատ է:
Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված կբացվի «Կախարդական սրինգ» խորագիրը կրող ցուցադրությունը: Կներկայացվեն երկու տասնյակ նվագարաններ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է:

Ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին, «Տաշիր Սթրիթ» կենտրոնում (Հյուսիսային պողոտա 6/2):