"Արևելքի երկրների մշակույթի կենտրոն" հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկում է OST նախագծի անդրանիկ՝ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ» խորագրով դեբյուտային համերգը, որը տեղի կունենա Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Գրականության և արվեստի թանգարանը «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հրավիրում են «Հայ մտավորականները ֆրանկոֆոն միջավայրում» խորագրով ցուցահանդեսին:

Բացումը՝ ապրիլի 5-ին, ժամը 16:00-ին՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի արխիվում: 

Շնորհանդեսին կցուցադրվեն Կոմիտասի գերմանական մի շարք ստեղծագործությունների բնօրինակներ, ինչպես նաև կհնչեն կոմիտասյան երգեր՝ Տիրան և Ծովինար Լոքմագյոզյանների կատարմամբ (դաշնակահար՝ Հովհ. Մանուկյան):
Մարտի 15-ին, ժամը 14:00 Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Ֆիլմ» թերթի ստեղծման 50-ամյակին նվիրված ցուցադրության բացում, որին կհաջորդի ցերեկույթ՝ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի, նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Վաղարշյանի, կինոգետ Սիրանույշ Գալստյանի և այլ անվանի արվեստագետների մասնակցությամբ:
Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա կոմպոզիտոր, դաշնակահար Սեդա Ապրեսյանի մենահամերգը: