Գրականության և արվեստի թանգարանում կբացվի հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյա հոբելյաններին։ Կներկայացվեն հեղինակների՝ թանգարանի ֆոնդերում պահվող ձեռագրեր, փաստաթղթեր, հրապարակախոսություններ, լուսանկարներ։

Ցուցադրության բացմանը կհաջորդի թատերական ներկայացում՝ երեք հեղինակների պոեզիայի ստեղծագործությունների հիման վրա:


Մուտքն ազատ է:

Գրականության և արվեստի թանգարանում  տեղի կունենա «Թանգարանների խոցելիության նվազեցումը երկրաշարժի վտանգի դեպքում» խորագրով ինտերակտիվ դասախոսություն:

Դասախոսություն կվարի ճգնաժամային կառավարման մասնագետ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Անի Տերտերյանը:

 

Մուտքն ազատ է:

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ Վարդապետի թանգարանում կբացվի «Ուսուցիչը» խորագրով համատեղ ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Այն Կոմիտաս ուսուցչի և սաների մասին է:Կներկայացվեն Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերի շուրջ 200 փաստաթղթեր, լուսանկարներ անձնական իրեր, որոնց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Ցուցադրության բացման օրը մուտքը կլինի ազատ:
«Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2020թ.-ի մարտի 1-ը:

Հասցե՝ Արշակունյաց 28
Հայաստանի գրողների միության 85-ամյա հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն: 

Ցուցադրության բացմանը կհաջորդի հոբելյանական ցերեկույթ, որի շրջանակում հետաքրքիր հուշեր կներկայացնեն միության անդամ գրողները։ Գրականության և արվեստի թանգարանի կողմից շնորհավորագրեր կհանձնվեն ՀԳՄ այս տարվա հոբելյարներին:


Մուտքն ազատ է:

Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում տեղի կունենա Արբի Յովհաննիսեանի խմբագրությամբ «ՏԱՍՆԵՐԿՈՒ ԻՒՐՕՐԻՆԱԿ ԹԱՏԵՐԿՆԵՐ» թատերկաշարի եռհատորյակի շնորհանդեսը:


Մուտքն ազատ է: