Մարտի 10-ին, ժամը 14:00-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, հրապարակախոս Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյակին:
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ Գրականության և արվեստի թանգարանը հայտարարում է «Երկուսով՝ մեկ տոմսով» ակցիա բոլոր սիրահարների համար։ Զույգերը կարող են այցելել թանգարան՝ երկուսի համար ձեռք բերելով ընդամենը մեկ տոմս։ Ակցիան կգործի Սուրբ Սարգսի տոնին՝ փետրվարի 8-ին՝ 11։00-17։00։
Ս․ թ․ փետրվարի 14-ին, ժամը 14։00-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված հայ մեծ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի 180-ամյակին։ Կցուցադրվեն գրողի անձնական իրերից, գրական գործունեության հոբելյանական ուղերձներ, ինչպես նաև ձեռագրեր և լուսանկարներ։
Ցուցադրության բացմանը կհաջորդի Հայաստանի գրողների միության լավագույն գրքերի և Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների անվան մրցանակների հանձման արարողությունը։

Մուտքն ազատ է։
Գրականության և արվեստի թանգարանը ս. թ. փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կազմակերպում է անակնկալներով լի տոն գրքասերների համար: Ցուցադրությանը ծանոթանալուց հետո մեր բոլոր այցելուները կարող են ստանալ նվեր-գրքեր թանգարանի կողմից՝ գուշակելով մեր հետաքրքրաշարժ հանելուկները:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16։00-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դահլիճում տեղի կունենա անվանի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի անտիպ բանաստեղծությունների՝ վերջերս լույս տեսած «Զանգն Աստըծո» ժողովածուի շնորհանդեսը: