Հունիսի 22-ից Գրականության և արվեստի թանգարանը մեկնարկում է նոր նախագիծ, որի շրջանակում թանգարանի դահլիճում հանդիպումներ կկազմակերպվեն արվեստի բնագավառի հայտնի ու սիրված գործիչների հետ։ Նախագծի առաջին հյուրը սիրված երգիչ Դանիել Դեքերն է (ԱՄՆ)։
Հանդիպմանը անակնկալներ են սպասվում նաև մեր հյուրին և հանդիսատեսին։
Մուտքը՝ թանգարանի տոմսով։ Լրագրողների և թանգարանների աշխատակիցների մուտքն անվճար է՝ նախնական գրանցմամբ։

Հասցե՝ Արամի
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, համագործակցությամբ Tashir Street պատկերասրահի հետ, առաջիկա ամիսներին երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնի ԳՈՐԾՔ ԹԱԳԱՎՈՐԱՑ խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը։ Իմանալու համար, թե ինչպես են ստեղծվել և ստեղծվում թանգարանային պատմությունները` հաճախ այցելեք Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող Tashir Street Shopping Gallery (Vernissage-ի տարածք)❗
Նախագծի գործընկերներ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԳՈՐԳԵՐ ընկերություն, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, ՏԵՐՅԱՆ մշակութային կենտրոն։
Սիրելի այցելուներ,

ինչպես գիտեք, Գրականության և արվեստի թանգարանը յուրաքանչյուր տարի ակտիվորեն մասնակցում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիային։ Այս տարի այն անցկացվելու է մայիսի 21-ին՝ «Թանգարանների ուժը» խորագրի ներքո, որի շրջանակում առաջարկում ենք հետևյալ ծրագրերը․

18։00- «Արտեմի Այվազյան-120»․ ցուցադրության բացում
20։00- «Սիրանույշ-165»․ թատերայնացված ընթերցումներ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի,  դերասաններ Սամվել Թոփալյանի և Անահիտ Կիրակոսյանի մասնակցությամբ
21։00- Համերգ՝ նվիրված Արտեմի Այվազյանի 120-ամյակին․ երգում են Վահե Համբարձումյանը և Արսեն Գևորգյանը

Մուտքն ազատ է։
Սիրով կսպասենք․․․
Թանգարանների միջազգային օրվա և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Ե․ Չարենցի տուն-թանագարանի հետ համատեղ մայիսի 18-ին, ժամը 14։30 կմեկնարկի «Չարենց․ երկու հասցե» կրթական ծրագիրը։

Ծրագրի մասնակիցները մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում կծանոթնան նրա կյանքին ու գործունեությանը, ապա քայլերթով կգնան Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհի տարբեր հատվածներում ամրացված QR կոդերի սկանավորման միջոցով լսելով չարենցյան խոսքերի հիման վրա ստեղծված երգեր։ Գրականության և արվեստի թնագարանում ևս ծրագրի մասնակիցները կծանոթանան Եղիշե Չարենցին առնչվող ցուցանմուշներին ու դրանց պատմությանը։ Ծրագիրը կամփոփվի խաղ-գլուխկոտրուկի լուծմամբ։
Ապրիլի 16-ին, ժամը 15։00-ին Գրականության և արվեստի թանգարանում կկայանա Արցախի, Հայաստանի և Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուի շնորհանդեսը։Շնորհանդեսին կլինեն երաժշտական կատարումներ, գրքից ստեղծագործություններ կընթերցեն սիրված դերասաններ, ելույթներով հանդես կգան արվեստի և գրականության գործիչներ:


Մուտքն ազատ է։