Տուն-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:
Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակները` գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով: Տուն-թանգարանում կազմակերպվում են թե՛ Բակունցի ստեղծագործությանը և թե արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև ամենամյա բակունցյան օրեր:
| ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |
|---|---|
| Հասցե՝ | ք. Գորիս, Մաշտոցի փ., շն. 41 |
| Էլ. հասցե՝ | bakuncmuseum1899@mailru |
| Հեռախոս՝ | /0284/ 22966 |
| ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ | |
|---|---|
| Հայերեն` | 2000 դրամ |
| Օտար լեզվով՝ | 3000 դրամ |
| ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ | |
|---|---|
|
Մեծահասակներ՝ Աշակերտ, ուսանող՝ |
1000 դրամ 500 դրամ |
| ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է՝ | |
|---|---|
|
Երեքշաբթի-շաբաթ՝ |
11:00-17:30 |
| Կիրակի՝ | 11:00-16:00 |
| Երկուշաբթի՝ | հանգստյան օր |
| ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է |
|---|
|
անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: |
