Նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929 թվականից մինչև իր մահը ապրել է նշանավոր գրողը (1877-1956): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Ունի 670 հիմնական և գրեթե նույնքան գիտաօժանդակ նյութեր, որոնք լավագույնս ներկայացնում են գրողի անցած բազմամյա ստեղծագործական ուղին:

Տուն-թանգարանը բաղկացած է հուշային երեք սենյակներից և մեկ ցուցասրահից: Առաջին սենյակն ամփոփում է գրողի կյանքի և գործունեության վաղ շրջանը, երկրորդը նրա աշխատասենյակն է, իսկ երրորդ սենյակն ընդգրկումէ նրա գրական-հասարակական գործունեության հասուն շրջանը: Ցուցասրահում առավելապես ներկայացված են Դեմիրճյան-թատերագիրն ու նրա երկերի բեմադրությունները ներկայացնող լուսանկարներ: Գրողի անձնական իրերի մեջ ցուցադրվում է նաև նրա ջութակը, որը ստրադիվարուսյան դպրոցի եզակի նմուշ է:

Տուն-թանգարանի նյութերի հիման վրա ստեղծվել են հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ: Այստեղ պարբերաբար կազմակերպվում են գրական-թատերական ցերեկույթներ, հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ` նվիրված թե՛դասական գրողի կյանքին ու ստեղծագործությանը և թե՛գրական արդի խնդիրներին ու երևույթներին...

 

 

 

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հասցե՝  ք. Երևան, Աբովյան 29, բն. 4
Էլ. հասցե:  karine.rafaekyan@mailru
Հեռախոս՝   /010/ 52 77 74
ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ
Հայերեն` 1500 դրամ
Ռուսերեն` 2000 դրամ

 

 

 

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ  ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ` 300 դրամ
   

 

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է՝
Երեքշաբթի-շաբաթ 11:00-17:00
Կիրակի 11:00-16:00
Երկուշաբթի հանգստյան օր
 

 

      



ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է
 • Բոլոր այցելուների համար` յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը
 • Աշխատանքային բոլոր օրերին՝ թանգարանների աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ստեղծագործական միությունների անդամների, զինծառայողների, լրագրողների համար (կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)