Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբԱյսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:

Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը:

Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են  Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքերին, ստեղծագործություններին, մասնակցում  դրանց հիման վրա կազմակերպվող  միջոցառումներին, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:

 

 

 

 

 




 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հասցե՝  ք. Աշտարակ, Պռոշյան փ., շն. 4
Էլ. հասցե՝  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հեռախոս՝   /232/ 332 54
ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ
Հայերեն` 1000 դրամ
Ռուսերեն` 1500 դրամ
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ  ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ՝ 300 դրամ
   
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է՝
Երեքշաբթի-շաբաթ 11:00-17:00
Կիրակի 11:00-16:00
Երկուշաբթի հանգստյան օր

 





ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է
 • Բոլոր այցելուների համար` յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը
 • Աշխատանքային բոլոր օրերին՝ թանգարանների աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ստեղծագործական միությունների անդամների, զինծառայողների, լրագրողների համար (կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)