Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում է մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (գործ Ա. Ուրարտուի, 1953թ.) և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:
Թանգարանը երկհարկանի է՝ բաղկացած վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր:
Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ: Նորացված է նաև ցուցադրությունը: Չնայած տուն-թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում, սակայն հանճարեղ բանաստեղծի, արձակագրի, մանկագրի ու ազգային խոշոր գործչի անսպառ ձգողական ուժը այստեղ է բերում հազարավոր այցելուների`հաղորդակցվելու նրա նվիրական մասունքներին: Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են մեծ հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր…
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |
---|---|
Հասցե՝ | Լոռու մարզ, գյուղ Դսեղ |
Էլ. հասցե՝ | Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ |
Հեռախոս՝ | /077/ 90 69 89 |
ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ | |
---|---|
Հայերեն` | 2000 դրամ |
Օտար լեզվով՝` | 3000 դրամ |
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ | |
---|---|
Մեծահասակներ՝ | 1000 դրամ |
Աշակերտ և ուսանող՝ | 500 դրամ |
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է՝ | |
---|---|
Երեքշաբթի-շաբաթ՝ | 11:00-17:30 |
Կիրակի՝ | 11:00-16:00 |
ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է |
---|
Հ.գ. Էքսկուրսիան վճարովի է: |
|