Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը սկսել է բանաստեղծուհու մահվանից 3 տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է ականավոր բանաստեղծուհին:
Թանգարանի հուշային մասը զբաղեցնում է 4-րդ հարկում գտնվող 4 սենյականոց բնակարանի մի մասը: Ուշագրավ է, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը, որն անփոփոխ է մինչ օրս: Ցուցադրության հուշային մասը սկսվում է բնակարանի նախամուտքից, երկրորդ սրահը բանաստեղծուհու աշխատասենյակ - ննջարանն է, երրորդը՝ հյուրասենյակը: Բանաստեղծուհու կենդանության օրոք բնակարանը ունեցել է բաց պատշգամբ, որը թանգարանի ստեղծման ժամանակ դարձել է ցուցասրահ և ներկայացնում է բանաստեղծուհու կյանքին վերաբերող հետաքրքիր դրվագներ, հայտնի մարդկանցից ստացված հուշանվերներ, պարգևներ և նրա կյանքի օրոք հրատարակված գրքեր: Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:
| ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |
|---|---|
| Հասցե՝ | ք. Երևան, Կապուտիկյան 1շն. 26բն. |
| Կայք՝ | www.kaputikyanmuseum.com |
| Հեռախոս՝ | /010/ 52 09 30 |
| ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ | |
|---|---|
| Հայերեն` | 2000 դրամ |
| Օտար լեզվով` | 3000 դրամ |
| ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ ՝ | |
|---|---|
|
Մեծահասակներ՝ Աշակերտ, ուսանող՝ |
1000 դրամ 500 դրամ |
| ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է՝ | |
|---|---|
|
Երեքշաբթի-շաբաթ՝ |
11:00-17:00 |
| Կիրակի՝ | 11:00-16:00 |
| Երկուշաբթի՝ | հանգստյան օր |
| ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է |
|---|
անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: |
| |
