Թանգարանը հիմնադրվել է 1987 թվականին, Աշտարակում, մեծանուն լեզվաբան ու պատմաբան Գրիգոր Ղափանցյանի (1887-1957) ծննդյան 100 ամյակի առթիվ; Շուրջ տասը տարի գործել է հայագետի հայրական տանը մերձ առանձին շենքում, ապա տեղափոխվել է Աշտարակի` իր անունը կրող դպրոց, որտեղ զբղեցնում է առանձին հարկաբաժին:
Այստեղ պահպանվում են Ղափանցյանի կյանքն ու գիտական բեղմնավոր գործունեությունը ներկայացնող շուրջ 300 ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, կերպարվեստի գործեր, անձնական իրեր: Այցելուները հիմնականում դպրոցականներ են, որոնց համար ուսանելի են մեծ գիտնականի` հայոց լեզվին և հայ պատմագրությանը վերաբերող ուսումնասիրությունները: